Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ավարտական վկայականներ՝ «Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցներին

Ավարտական վկայականներ՝ «Կիրառական քաղաքագիտություն»  դասընթացի մասնակիցներին
26.05.2012 | 02:54

Մայիսի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ «Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Ծրագրին մասնակցել են մրցութային կարգով նախապես ընտրված 25 երիտասարդներ, ովքեր մարտի 2-ից ապրիլի 29-ը շաբաթական չորս օր մասնակցել են տարբեր թեմաներով սեմինարների։
Դասընթացի նպատակը, ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի, երիտասարդների շրջանում քաղաքական գիտելիքների մակարդակի բարձրացումն է։ «Կրթական ծրագրերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար գերակա ուղղություն են, որի կարևորագույն բաղկացուցիչ տարրերից են քաղաքագիտական դասընթացները։ «Կիրառական քաղաքագիտություն» խորագրով սեմինարների ընթացքում խորությամբ ուսումնասիրվել են բազմաթիվ թեմաներ։ Այսօր բավականաչափ հեշտացել է տարբեր երկրներում տարաբնույթ թեմաներով սեմինարներին մասնակցելը, որոնց ընթացքում հաճախ արցախյան հարցի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող քննարկումներ են տեղի ունենում։ Մեր երիտասարդները պետք է տեղեկացված լինեն ընթացող զարգացումներից և հստակ իմանան Հայաստանի դիրքորոշումը նման հարցերում» ,- նշեց Կարեն Ավագյանը՝ հավելելով, որ մենք տարբեր ոլորտներում ներկայանալիության խնդիր չունենք. կան փայլուն երիտասարդներ, ովքեր ըստ արժանվույն կարողանում են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն ամենահեղինակավոր ամբիոններից։
«Կիրառական քաղաքագիտություն» խորագրով սեմինարի դասընթացավար, Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդգծում է, որ այսօր բավականին շատ են ինֆորմացիոն հոսքերը, որտեղ ճշմարիտ կամ ճշմարտանման տեղեկությունը և հակահայկական քարոզչությունը հաճախ առանց հասկանալու, երբեմն նաև միտումնավոր խառնվում են իրար։ Նման դասընթացներում ստացած գիտելիքները, ըստ Էդգար Հովհաննիսյանի, երիտասարդները կկիրառեն նաև սոցիալական ցանցերում և համացանցային տիրույթում։
Դասընթացի մասնակից Գոհար Մկոյանը, ով ծնունդով Ջավախքից է, նշում է, որ ավելի խորությամբ ծանոթացավ Վրաստանի արտաքին քաղաքականությանը, Ջավախքի խնդիրներին։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • ՀԵՀ
  • Կարեն Ավագյան
Դիտվել է՝ 5287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ